ԳլխավորԼուրԽոսք

«Մեր խնդիրը պատասխանատվության զգացողության բացակայությունն է». Բագրատ սրբազանը՝ երիտասարդներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր Երեւանի Մանկական այգում տեղի է ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  առաջնորդ Բագրատ սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ։

***

Այն տարիքն ու ժամանակաշրջանն է, որ չենք էլ զգում թե ինչպիսի պատասխանատվություն ենք կրում։ Պատասխանտավություն ոչ միայն սեփական կյանքի, այլ միջավայրի, շրջապատի, հայրենիքի, պետության և ամենակարևորը, ընկերոջ, կողքինի համար։

Ի՞նչ պատասխանատվություն ես կրում ու ինչպե՞ս ես կրում։ Ուզում ես, որ ամեն ինչը դեպի քեզ լինի կամ քո բարիքին ծառայի, թե՞ քեզնից դուրս նաև ուզում ես ունեցածդ կարողությունը ծառայեցնել դիմացինիդ։

Մեր կյանքում նաև սա է պակասում, բայց դա միայն մերը չէ, 21-րդ դարն ամբողջության դրա մասին է, սակայն պատասխատավությունը մնում է հասարակություն կառուցելու ամենակարևոր երևույթն ու գաղափարը։

Նայեք մեր երկիրը, մեր հիմնական խնդիրը պատասխանատվության զգացողության բացակայությունն է։

***

Ես Տավուշում իմ երեխեքին միշտ ասում էի՝ ձեր ձեռքերն էլ կտրելու լինեն, ոտքերն էլ կտրելու լինեն, ամենածանր վիճակում էլ լինեք, չխաբեք, սուտ չխոսեք։

Ստի պատճառով ենք հասել այստեղ, ստի պատճառով եք դուք փողոցում։ Ճշմտարտությունը շատ դժվար, բայց շատ հաճելի բան է և դրա հաղթանակը բոլորինն է։

Այո՛, մենք միասին, ձեզ համար, ձեր միջոցով պետք է նոր որակներով պետություն ստեղծենք, որպեսզի լինենք լավագույնն ազգերի շքերթում ու մեծ տեսիլքներում, չվախենանք, չխեղճանանք, չկծկվենք։

***

Ես ձեզ հետ ծանոթացել եմ, դուք շատերդ իրար հետ ծանոթացել եք որտե՞ղ, ի՞նչ միջավայրում, ի՞նչ արժեքներով, ի՞նչ հարցերի շուրջ։

Հրապարակներում  եք անցկացրել, գիշեր եք լուսացրել, ոստիկանական տարբերի շարքերի առջև եք ընդվզում արտահայտել։ Ինչի՞ համար, որ ի՞նչ լինի։ Որ մեր կյանքը փոխվի, որ արժեքները փոխվեն։ Եթե արժեքների փոփոխություն չունեցանք, մնացած բաները չեն գործելու մեր կյանքում։

Եվ ես շատ ուրախ եմ, որ դուք եք հենց առաջին արձագանքողն եղաք ու ձեր նման շատ-շատերը։

***

Մեր պայքարն իշխանափոխությունից ավելին է։ Իշխանափոխությունից ավելի արժեք էլ կարող է լինել։ Մեր պայքարը լայն իմաստով արժեքների փոփոխության մասին է, քաղաքակրթական փոփոխության մասին է, ամբողջը վերափոխելու մասին է, անհանդուրժելի, զազրելի երևույթները, որոնք այս կամ այն պատճառով դարձել են մեր կենցաղի մի մասը, անհանդուրժելի դարձնելու մասին է։

***

Մենք միասին մուտք ենք գործել երկրորդ շրջան, շատ կարևոր շրջան, հենց այս փոփոխությունները կրելու շրջան։ Ցանկանում էի, որ այս ընթացքի մեջ առաջինը ձեզ հանդիպեի։

Պետք է խնդրեմ, որ ձեր միջից խորհուրդ ձևավորվի, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի մեծ համախմբում ապահովենք։

Ձեր օրինակը պետք է տարածվի ամբողջ Հայաստանով, ձեզանից ամեն մեկին պետք է տեսնեն և ասեն՝ ուզում եմ իր նման լինեմ, ես մինչև այսօր այսպես չեմ ապրել, հիմա ուզում եմ իր նման ապրել, որովհետև ինքը հաղթողի հոգեբանություն ունի, ճշմարտությանը հավատացող մարդ է։

Բագրատ սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ

Բագրատ սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ

Բագրատ սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ

Բագրատ սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ

Բագրատ սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ