ԲՀԿ ՈՒԽ փոխնախագահ Պողոս Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Այսպես են ազգերը դադարում գոյություն ունենալ։
Նայում ես երիտասարդների անհոգ դեմքերին ու մտածում, չլինի՞ ես չափից շատ եմ մտահոգվում էս երկրի ճակատագրով։ Կարողա՞ հայրենասիրությունը էժան շալվարա, որ շուտ մաշվում գնումա։ Ինչա՞ եղել որ,գնանք վայելենք կյանքը, թքած թե վաղն էլ նորից չեն կոտորի մեզ։ Դե՛ հերիքա էլի՝, ի՞նչ հայրենիք, ի՞նչ հայրենասիրություն… ապրենք կեղծ արժեքներով։ Գնանք Եռաբլուր, մի երկու նկար անենք սթորիում, ու վերջ… թող մեր հայրենասիրությունն էլ այսքանով ավարտվի։
Հեղափոխությունից հետո սին արժեքների գեներացումը ստացվել է, կարող եք ուրախանալ։
Մեզ մեծացրել, դաստիարակել է մի սերունդ, ով կրթություն է ստացել սովետական շրջանում,անցել է արցախյան առաջին պատերազմի միջով, դժվարին օրեր է ունեցել և ստացվել է այնպես, որ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը, շատերին զրկել է այդ դաստիարակությամբ տրված արժեքներից մեկից ՝ ( և ոչ միայն) հայրենասիրությունից… ի՞նչ ոճով են դաստիարակվելու եկեղ սերունդները, երբ այսօր երկիրը գնում է հայատյացության ճանապարհով, երբ երիտասարդներից շատերը փաբերը փոխել են թատրոնների, թանգարանների,հայրենասիրական կինոներն էլ՝ տիկ-տոկի վիդյոների հետ։ Երբևէ մտածե՞լ եք սրա մասին։ Կդաստիարակվեն, ի՞նչ ա եղել որ։ Մի երկու էջ կպակասեցնեն պատմության դասագրքերից ու մի քսանն էլ կավելացնեն։ Շուշին՝ կգրեն շուշա։ Արցախը ՝ ղարաբաղ։ Թուրքը կդառնա հային բարեկամ։ Թուրքական լոլիկը կսիրվի ծիրանից էլ շատ։ Հային կանվանեն քոչվոր։ Հերոս բառը կարժեզրկեն, ու ինչքան աբիժնիկ, հայատյաց կա հերոսի անվան տակ կանցնի։
Ու եթե այսպես շարունակվի ցավոք, հայը ևս կանցնի ու կգնա…»,-նշված է գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։