ԳլխավորԼուր

Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը

Միջոցառում՝ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում

ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Մինչ միջոցառումը՝ թատրոնի նախասրահում հյուրերը ծանոթացել են տարբեր տաղավարներում ցուցադրված տեղական արտադրանքին, որը ներկայացնում էին Գավառ խոշորացված համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Գավառ քաղաքի՝ երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի ձեռքբերման առիթով և նշել.

«Այն, ինչ տեսանք նախասրահում, ոչ մի կասկած չի թողնում, որ տիտղոսն իրոք վաստակել եք։ Բովանդակությունն ունեիք, իսկ այս կարգավիճակը ստանալն ընդամենը հաստատում է եղած իրողությունը։ Մեր շատ քիչ բնակավայրերում կարող ենք տեսնել, որ համայնքի բյուջեից առանձին հատկացում կա երիտասարդական ծրագրերին, ինչը կարող է օրինակելի լինել մեր մյուս քաղաքների համար։ Դա խոսում է տեղի երիտասարդության ու համայնքի համագործակցության մասին։ Շատ համայնքներում նոր ենք բացում երիտասարդական կենտրոններ, իսկ Գավառում արդեն իսկ հաջող գործող կենտրոններ, միջավայրեր կան»։

Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գավառում պաշտոնական միջոցառումների մեկնարկի ժամանակ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ևս շնորհավորել է գավառցիներին «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» դառնալու կապակցությամբ.

«Շնորհավորում եմ Գավառի բոլոր բնակիչներին, մասնավորապես՝ երիտասարդներին այն առիթով, որ Գավառն ընտրվել է որպես երիտասարդական մայրաքաղաք: Մենք ևս ողջունում ենք այս գաղափարը։ Մենք սերտորեն համագործակցում ենք ինչպես ԿԳՄՍ նախարարության, այնպես էլ երիտասարդական ՀԿ-ների հետ՝ խրախուսելով մի շարք երիտասարդական նախաձեռնություններ, որոնց շրջանակում ստեղծվում են նաև երիտասարդական կենտրոններ: Ես շատ ուրախ էի հանդիպել համալսարանական ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են ԵՄ Էրազմուս+ ծրագրին»։

Դեսպանը տեղեկացրել է, որ համագործակցելով նախարարության հետ՝ արդեն իսկ նախատեսվել է 60 մլն եվրո աջակցություն` Հայաստանի կրթական ոլորտի զարգացման նպատակով:

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության և Գավառի համայնքապետարանի միջև կնքվել է հուշագիր, որի նպատակն է խթանել Գավառ համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացումը:

Ազգային տարազով տիկնիկներ
Ազգային տարազով տիկնիկներ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում
Միջոցառում՝ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Միջոցառում՝ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Միջոցառում՝ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Միջոցառում՝ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը
Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը