Յան Ամոս Կոմենսկի (մարտի 28, 1592 – նոյեմբերի 15, 1670). չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ։ Կոմենսկին գիտական մանկավարժության հիմնադիրն է, ուսուցման դաս-դասարանային համակարգի ստեղծողը։ Կոմենսկու ստեղծագործության գլուխգործոցը «Մեծ դիդակտիկա» աշխատությունն է։
Ներկայացնում ենք մեծ մանկավարժի մտքերից։
***
Երեք բան են ուսանողին հնարավորություն տալիս գերազանցելու ուսուցչին․ շատ հարցեր տալը, պատասխանները հիշելն ու սովորեցնելը։
Ինչի հակում չունեն ընդունակությունները` մի հարկադրիր գնալ դրան:
Դժբախտ համարիր այն օրը կամ ժամը, երբ դու ոչ մի նոր բան չես յուրացրել և ոչ մի բան չես ավելացրել քո կրթությանը:
Ոչ մի շինծու բան չի կարող երկարատև լինել:
Չկա ավելի բարդ բան, քան վատ դաստիարակված մարդուն վերադաստիարակելը։
Առանց օրինակի ոչինչ չես սովորի։
Մեր մտքում չկա մի բան, որը նախկինում գոյություն չուներ զգացողություններում։
Կարդալը և չհասկանալը նույնն է, ինչ ընդհանրապես չկարդալը։
Ոչինչ այնքան հեշտությամբ չի բարդանում, որքան այն, ինչ արվում է կամքին հակառակ։
Ոչ միայն հարուստների կամ ուժեղների երեխաները, այլև բոլոը՝ տղաներն ու աղջիկները, ազնիվներն ու անխելքները, հարուստներն ու աղքատները բոլոր մեծ ու փոքր քաղաքներից, գյուղերից ու ավաններից պետք է ուղարկվեն դպրոց։
Հեշտ է ճիշտ հետևել նրան, ով առջևում ճիշտ է ընթանում: