Մեկնարկել է «Հայաստանի սկսնակ լիդերներ» 2024-2025 ուստարվա մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը նախատեսում է մագիստրոսական ծրագրով ԵՊՀ ընդունված ուսանողի (ուսանողների) մեկ ուստարվա վարձավճարի ամբողջական փոխհատուցում:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի ապագա զարգացմանը՝ ուսման հնարավորություններ ընձեռելով շրջանավարտներին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը:
Առավել մանրամասն՝ այստեղ