ԳլխավորԼուր

Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի 7 դպրոցներին

Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի 7 դպրոցներին

2023 թվականի մարտի 5-ի գիշերվա եւ մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։

Տեղեկությունը հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Դպրոցների տնօրեններին հանձնարարել եմ հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը եւ ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։

Դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,-գրել է նա ֆեյսբուքյան էջում։