ԳլխավորԼուր

Ջրվեժում քամին պոկել է զրուցարան-տաղավարի տանիքը եւ նետել լուսավորման սյան լարերի վրա

Արտակարգ իրավիճակների նախարարություն ԱԻՆ

Հունիսի 11-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամու հետևանքով պոկվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան բակում գտնվող զրուցարան-տաղավարի մետաղյա տանիքն ամբողջությամբ (մոտ 40 քմ) պոկվել և ընկել է արտաքին լուսավորման սյան լարերի վրա. տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները հեռացրել են տանիքը։

Comment here