Բարբարա Բյալովասի եւ Տոմաշ Մանդեսի նկարահանած լեհական «365 օր» էրոտիկ մելոդրաման առաջին տեղն է գրավել Netflix-ի շաբաթական վարկանիշային ցանկում ցուցադրությունից ընդամենը 2 օր անց, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով IndieWire-ին։
Բլանկա Լիպինսկայի վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը հանդիսատեսների կողմից ստացել է «Լեհական մոխրագույնի 50 երանգ» անվանումը՝ սյուժեի նմանության եւ բաց տեսարանների բազմաքանակության պատճառով։
Կինոնկարը, որի պրեմիերան կայացել է փետրվարին՝ Լեհաստանում, պատմում է հմայիչ միլիարդատիրոջ եւ սովորական մի աղջկա հարաբերությունների մասին։ Գլխավոր հերոսը՝ սիցիլիական մաֆիայի պարագլուխ Մասիմոն (Միշել Մորոնե) առեւանգում է անշարժ գույքի գործակալ Լորային (Աննա Մարիա Սիկլուցկա) եւ 365 օր ժամանակ է տալիս՝ իրեն սիրահարվելու համար։
Մի քանի օրում #365days հեշթեքով տեսանյութերը հավաքել են ավելի քան 214 միլիոն դիտում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։