ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Ոսկե գլոբուս-2022». հայտնի են հաղթողները

Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան հրապարակել է 79-րդ «Ոսկե գլոբուս-2022» կինոմրցանակաբաշխության հաղթողների անունները։

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում «Ոսկե գլոբուսի» է արժանացել նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմը։

«Լավագույն կատակերգություն» անվանակարգում հաղթել է Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմությունը», «Լավագույն կին դերասան» անվանակարգում «Ոսկե գլոբուս» է ստացել Նիկոլ Քիդմանը՝ «Լինել Ռիկարդո» դրամատիկ ֆիլմի համար։

«Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում հաղթել է Ուիլ Սմիթը` «Թագավոր Ռիչարդ» դրամատիկ ֆիլմում խաղացած դերի համար։

«Հեռուստաֆիլմում լավագույն կին դերասան» է դարձել Քեյթ Ուինսլեթը` «Իսթթաունի Մեյրը» ֆիլմում գլխավոր դերի համար, իսկ «Հեռուստաֆիլմում լավագույն տղամար դերասան» է ճանաչվել Մայքլ Կիտոնտը «Լոմկա» ֆիլմի համար։

«Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում հաղթել է «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմը։

«Ժառանգները» սերիալը ճանաչվել է «Լավագույն դրամատիկ սերիալ»։ «Լավագույն անիմացիոն սերիալը» «Էնկանտոն» է, «Լավագույն կատակերգական սերիալը»` «Խորամանկությունները»։ «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է Քեննեթ Բրանան «Բելֆասթ» ֆիլմի համար։

Երգչուհի Բիլի Այլիշի «No time to Die» երգը, որը գրվել է «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի համար, արժանացել է «Ոսկե գլոբուսի», իսկ «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում հաղթել է գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմմերը «Դյունա» ֆիլմի երաժշտության համար:

Հեռուստատեսությունում երկրորդ պլանի դերասանի լավագույն դերի համար մրցանակի է արժանացել կորեացի Յոն Սուն` «Կաղամարի խաղը» (Squid game) սերիալի համար։

Այս տարի 79-րդ մրցանակաբաշխության արարողությունը ուղիղ եթերով չի հեռարձակվել, հաղթողների անունները հրապարակվել են «Ոսկե գլոբուսի» պաշտոնական կայքում։