ԳլխավորԼուր

Աքորի գյուղում ծառն ընկել և վնասել է «VAZ-2106» և «VAZ-2107» ավտոմեքենաները և մեկ էլեկտրական սյուն

Հուլիսի 3-ին, ժամը 10:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում քամու հետևանքով ծառն ընկել է 2-րդ փողոցի տներից մեկի և մոտակայքում կայանած ավտոմեքենաների վրա, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է «VAZ-2106» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները և մեկ էլեկտրական սյուն։

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը։

Comment here