ԳլխավորԼուր

17-ամյա աղջիկը Աքորի գյուղի մոտ ընկել է ձորը

Նոյեմբերի 10-ին, ժամը 21։10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի մոտակայքում գտնվող ձորը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 7 մ խորությունից պատգարակով դուրս են բերել Ա. Օ.-ին (ծնված 2005 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Ըստ Shamshyan.com-ի, տուժածը 17-ամյա Աստղիկ Օ-ն է։