ԳլխավորԼուր

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հրավիրում է աշխատանքի երիտասարդների

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փնտրում է աշխատասեր և նպատակասլաց երիտասարդների՝ թիմին միանալու համար, նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Աշխատանքային պայմաններին և պարտականություններին կարող եք ծանոթանալ ստորև

«ԶՎԱՐԹՆՈՑ ՀԵՆԴԼԻՆԳ» ՓԲԸ

Հաստիքի անվանումը՝ Հաշվառող

Աշխատանքային պայմանները՝ հերթափոխով, անորոշ ժամկետով, միջինից բարձր աշխատավարձով

Աշխատավայրը՝ «Զվարթնոց» օդանավակայան

Սոցիալական երաշխիքներ՝ անվճար ծառայողական տրանսպորտ, բժշկական ապահովագրություն, այդ թվում՝ ընտանիքի անդամների

Աշխատանքի նկարագիրը՝ իրականացնել ուղևորների և ուղեբեռների հաշվառում

Աշխատանքային գործառույթները.

Իրականացնել ուղևորների հոսքի վերահսկում, հաշվառում, նստեցում,

Ստուգել ուղևորների ճամփորդական փաստաթղթերի առկայությունը և վավերականությունը,

Վերահսկել ձեռքի ուղեբեռի չափերը և քանակը հաշվառման և նստեցման ժամանակ:

Ներկայացվող պահանջները.

• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,

• Հաղորդակցման հմտություններ,

• Համակարգչային հմտություններ,

• Հաճախորդների հետ աշխատելու ունակություն,

• Լարված պայմաններում աշխատելու ունակություն:

Դիմելու կարգը՝ բոլոր հետաքրքրված թեկնածուները, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hrselection@aia-zvartnots.aero էլ. հասցեին՝ subject դաշտում պարտադիր նշելով «Հաշվառող» կամ թողնել իրենց ինքնակենսագրականը «Զվարթնոց» օդանավակայանի վարչական տարածքի անցագրային կետում տեղադրված ինքնակենսագրականների արկղում: