Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Հաստիքներին կարելի է ծանոթանալ՝ մուտք գործելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Թափուր աշխատատեղեր» ենթաբաժին։
Հարթակում ներկայացված են մանրամասներ՝ հայտարարված մրցույթների պարտադիր պայմանների, պահանջվող փաստաթղթերի, ընթացակարգերի և այլնի մասին։