ԳլխավորԼուր

Ռուս ուսանողներն առաջին անգամ ստացել են նոր նմուշի բարձրագույն կրթության դիպլոմներ

Ռուս շրջանավարտ ուսանողներ

Ռուս ուսանողները, ովքեր ավարտել են մասնագիտացված բարձրագույն կրթության տարեկան ծրագիրը, առաջին անգամ ստացել են նոր նմուշի բարձրագույն կրթության դիպլոմներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ կրթության նախարարությունից:

«Առաջին անգամ Տոմսկի պետական համալսարանի (ՏՊՀ), Բալթյան դաշնային համալսարանի և «МИСИС» ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի 153 ուսանողներ, որոնք սովորել են մասնագիտացված բարձրագույն կրթության՝ մագիստրատուրայի տարեկան ծրագրով, այս ամառ կստանան նոր նմուշի դիպլոմներ, ոմանց արդեն հանձնել են համապատասխան փաստաթղթերը»,– հայտնել են նախարարությունում:

«МИСИС» և Ռուսաստանի Դաշնության ևս հինգ առաջատար բուհեր ընդգրկված են 2023 թվականին մեկնարկած Բարձրագույն կրթության համակարգի արդիականացման փորձնական նախագծում: Թարմացված դիպլոմը կներառի տեղեկատվություն այն մասին, թե վերապատրաստման որ ուղղությամբ է յուրացվել մասնագիտացված բարձրագույն կրթության ծրագիրը, ինչպես նաև նշվելու է ուսանողին տրված որակավորումը:

Ավելի վաղ կրթության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել էր, որ 2025 թվականից Ռուսաստանի բարձրագույն կրթության համակարգում «բակալավր» տերմինը չի լինի, իսկ «մագիստրատուրան» կմնա, բայց բոլորովին այլ կլինի:

Նախարարը նաև հավաստիացրել է, որ մինչև այդ փոփոխությունը ուսանողների ստացած բակալավրի դիպլոմները կճանաչվեն նոր նմուշի դիպլոմների հետ միասին: