ԳլխավորԼուր

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ չվերթներ են չեղարկվել. «Ինֆոպորտ»

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ չվերթները չեն կայանում, տեղեկացնում է infoport.am-ը:

Ինչպես հայտնել են «Զվարթնոց»-ից՝ 2536 չվերթը, որ նախատեսված էր 15։15-ին, չի կայացել, ուղևորներին հորդորում են դիմել ավիաընկերությանը:

Նախատեսվում է ուշացումով իրականացնել դեպի Մոսկվա և Սոչի մեկական չվերթներ:

Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մեկական չվերթ ևս չի կայացել, ուղևորներին հորդում են դիմել ընկերությանը:

Սանկտ Պետերբուրգից 18:45-ի և Մոսկվայից 14:15-ի չվերթներն են չեղարկվել այս պահի դրությամբ:

Ուշացում է նախատեսված նաև Սոչիից համար 1931 չվերթի համար, իսկ Մոսկվայից դեպի Երևան 277 չվերթը, որը նախատեսված էր 13:45-ին, նախատեսված է իրականացնել 23:30-ին:

Մեր տեղեկություններով՝ չվերթները պետք է իրականացներ «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը։