Հունվարի 25-ին Ռուսաստանում նշվում է ուսանողների եւ սրբ. Տատյանայի, ինչպես նաեւ Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման (1755 թ.) օրը։
Օրը նշվում է նաեւ Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում։
Տատյանան, որն իր հավատքի համար մահապատժի է ենթարկվել 226 թ. հունվարի 12-ին (նոր տոմարով՝ հունվարի 25-ին), ուղղափառ եկեղեցում համարվում է ուսանողների հովանավոր սուրբը։
Հիշեցնենք, որ Ուսանողների միջազգային օրը նշվում է նոյեմբերի 17-ին։