ԳլխավորԼուր

Ռուսական բանակը շրջափակել է Խերսոնն ու Բերդյանսկը

Ռուսական տանկեր

Վերջին մեկ օրվա մարտերի ընթացքում ռուսական բանակը շրջափակել է Խերսոնն ու Բերդյանսկը, hայտնում ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Ռուս զինվորականների վերահսկողության տակ են անցել Գենիչևսկ քաղաքը և Խերսոնի մոտ գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը։

Ռուսական ԶՈւ–ի իրականացրած հատուկ ռազմական գործողության ընթացքում մինչ այժմ խոցվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ։

Նշվում է նաև, որ ուկրաինական զորքերի 302-րդ զենիթահրթիռային գունդը կամավոր վայր է դրել զենքերը, ձերբակալվել է 471 ուկրաինացի զինծառայող։

Ուկրաինական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ ՌԴ ռազմական տեխնիկան ներխուժել է Խարկով, մարտեր են ընթանում նաև Կիևի մոտակա Բուչ քաղաքում։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն չորրորդ օրը։