ԳլխավորԼուր

Կիևի մոտ մարտեր են ընթանում, քաղաքում կրակոցներ են հնչում. տեսանյութ

Կիև, Ուկրաինա

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մերձակա Գոստոմել բնակավայրում արդեն երկրորդ օրն է՝ մարտեր են ընթանում, կրակահերթեր ու պայթյուններ են լսվում Վորզելում ու Կիևի հյուսիսային Օբոլոն ու Վինոգրադար շրջաններում, տեղեկացնում է korrespondent.net-ը։

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ մայրաքաղաք տանող կամուրջներ են պայթեցվել՝ ռուսական տանկերի առաջխաղացումը կանխելու համար։

Հավելենք, որ Կիևում մի քանի ժամում մոտ 10 հազար ավտոմատ է բաժանվել աշխարհազորայիններին։

Իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան էլ նա հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Փետրվարի 24-ի դրությամբ՝ ՌԴ զինված ուժերը, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, թիրախային հարվածներով ոչնչացրել են ուկրաինական 84 ռազմական օբյեկտ։