Ռուսաստանի նախագահն այսօր` փետրվարի 21-ի երեկոյան որոշում է կայացրել ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։
Այդ մասին Պուտինը հայտարարեց ժողովրդին հղված ուղերձի վերջում:
Դրանց հետո Բարեկամության ու ռազմական փոխօգնության պայմանագրեր կնքվեցին ՌԴ-ի ու Դոնբասի և Լուգանսկի հանրապետությունների միջև:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել էր, որ Դոնբասի շուրջ բանակցային գործընթացը փակուղում է։ ՌԴ ղեկավարը մինչ այդ լսել էր Անվտանգության խորհրդի բոլոր անդամների կարծիքները` Դոնբասում տիրող իրավիճակի ու երկու ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցի վերաբերյալ։
Իրավիճակը Դոնբասում փետրվարի 17-ից սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։
Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Այսօր առավոտյան տվյալներով՝ Ռուսաստան է տարհանվել 68 հազար մարդ։