Սուրբ Վալենտինի օրը, որը նշվում է փետրվարի 14-ին, աստիճանաբար կմոռացվի Ռուսաստանում, նրան կփոխարինի այլ բան, կարծում է Պետդումայի պատգամավոր Տատյանա Բուցկայան:
Նա հիշեցրել է, որ հուլիսի 8-ին Ռուսաստանում նշում են Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը։ Բայց, ըստ պատգամավորի, անհրաժեշտ է, որ նման տոն լինի նաև ուսումնական տարվա ընթացքում, քանի որ «սիրահարվելը դա մի այնպիսի պատմություն է դպրոցականների, ուսանողների մասին…»:
Բուցկայան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ «Ծնողների ընտրություն» ասոցիացիայի հետ միասին մշակում է նման տոնի՝ Խաղալիքի օրվա գաղափարը, որը սիրո խոստովանության եւ ինչ — որ բան նվիրելու առիթ կլինի: Բայց այն կլինի ոչ թե պարզապես խաղալիքի օր, այլ կնշվի «Նվիրում եմ, որովհետև սիրում եմ» գաղափարախոսությամբ։