ԳլխավորԼուր

Խոշոր ավտովթար ՌԴ-ում. զոհերը երեխաներ են

6 երեխա մահացել է, 12 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած վթարի հետեւանքով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախնական տվյալներով՝ տեղի ժամանակով ժ. 16.40-ին Աստրախան- Ստավրոպոլ ավտոճանապարհի 535-րդ կմ-ին բախվել են 3 ավտոմեքենա, այդ թվում՝ բեռնատար ու ավտոբուս, որը երեխաներին Վոլգոգրադից տանում էր Չերկեսկ՝ բասկետբոլի մրցումների։ Ավտոսուսում եղել է 18 մարդ, այդ թվում՝ 14 անչափահաս։

Comment here