ԳլխավորԼուր

Շարքից դուրս են բերվում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան, ռազմական ենթակառուցվածքները… ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

«Գերճշգրիտ սպառազինության միջոցներով շարքից դուրս են բերվում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան, ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավերը», — փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ ՊՆ-ն վստահեցնում է, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը ժամեր առաջ հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։