ԳլխավորԼուր

Մոմավառություն ԲՊՀ-ում՝ Անանիա Արամյանի հիշատակին

Հունվարի 18-ին Բրյուսովի պետական համալսարանում կրկին մոմավառություն էր՝ այս անգամ նվիրված բուհի ևս մեկ զոհված և անմահացած ուսանողի՝ ՌՕԼ ֆակուլտետի «Եռալեզու թարգմանչություն» բաժնի երրորդ կուրսի ուսանող Անանիա Արամյանի հիշատակին, տեղեկացնում են ԲՊՀ-ի ֆեյսբուքյան էջում։

«Մոմավառությանը ներկա էր բուհի ղեկավար կազմը՝ ռեկտոր Կարինե Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև դեկաններ, ամբիոնի վարիչներ, Անանիային դասավանդած դասախոսներ և բուհի տարբեր բաժինների ու վարչությունների աշխատակիցներ:

Մոմավառությանը ներկա էր նաև Անանիայի եղբայրը, որին էլ ներկաները իրենց ցավակցությունն ու սրտակցությունը հայտնեցին:

Հավերժ փառք և անմնացորդ խոնարհում մեր բոլոր հերոս նահատակներին»,-նշված է գրառման մեջ:

Comment here