ԳլխավորԼուր

Ռուբլու կուրսը գահավիժեց

Ռուբլի

Ռուբլու կուրսն առավոտյան անկում է ապրել ՌԴ նախագահ Պուտինի այն հայտարարությունից հետո, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեկ դոլարի փոխարժեքը, 2016-ի հունվարից ի վեր առաջին անգամ, Մոսկվայի բորսայում հատել է 84 ռուբլու սահմանը ու դարձել 84.08 ռուբլի։

Եվրոյի փոխարժեքը  2014-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատել է 95 ռուբլու սահմանը ու դարձել 95.24։