Դավիթ և Նարե անունները 10-րդ տարին անընդմեջ գլխավորում են Հայաստանում ծնված երեխաների ամենատարածված անունների ցանկը։
Ըստ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ Նարե անվանակոչել են 627 աղջկա, իսկ Դավիթ անունը ստացել է 1165 տղա: Վարկանիշի երկրորդ տեղում են Լուսե (563) և Նարեկ (835) անունները, երրորդում՝ Արփին(541) և Հայկը(624), չորրորդում՝ Մարիան (486) և Արեգը (558): Հնգյակը եզրափակում են Եվան (361) և Մարկը (558):
Արական անունների տասնյակում են նաև Միքայել, Ռոբերտ, Տիգրան, Մոնթե և Լեո, իսկ իգական անունների տասնյակում՝ Մանե, Մարի, Մարիամ, Անահիտ, Աննա անունները:
2024 թվականին ծնվել է ընդհանուր 33 648 երեխա՝ 16 034 աղջիկ և 17 614 տղա:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews