72 տարեկանում կյանքից հեռացել է շոտլանդացի սիրված դերասան, «Հարի Փոթերում» Հագրիդին մարմնավորած Ռոբի Քոլթրեյնը (Էնթոնի Ռոբերտ Մքմիլան)։ Տեղեկությունը հայտնում է Dailymail-ը։
Քոլթրեյնի դերասանական դեբյուտը 1980-ին էր։ Նա Մեծ Բրիտանիայում առավելապես հայտնի ու սիրված էր որպես կատակերգակ դերասան։ Նրա կարիերայում բեկումնային եղավ «Կրեկերի մեթոդը» դետեկտիվ ժանրի հեռուստասերիալում բժիշկ Ֆիջերալդին (Ֆիտց) մարմնավորելը։
Այս դերակատարման համար երեք տարի շարունակ Քոլթրեյնը հեղինակավոր «Bafta» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դերասան» է ճանաչվել։
Աշխարհը, սակայն, Քոլթրեյնին ճանաչեց ու սիրեց հենց Հագրիդի՝ Հոգվարթսի բարի հսկայի կերպարում։ Ի դեպ, հատկանշական է, որ «Հարի Փոթերում» առաջին դերը հենց նա է ստացել։ Քոլթրեյնին անձամբ Ջոան Ռոլինգը՝ «Հարի Փոթերի» հեղինակն է ընտրել։