ԳլխավորԼուր

Մահացել է ամերիկացի տիեզերագնաց Մայքլ Քոլինզը

Մահացել է ամերիկացի տիեզերագնաց Մայքլ Քոլինզը։ Հոկտեմբերին նա կդառնար 91 տարեկան։

Քոլինզը «Ապոլոն-11» լեգենդար անձնակազմի 3 անդամներից մեկն էր, որը 1969-ի հուլիսին հասել էր Լուսին։

1969 թվականի հուլիսի 20-ին «Ապոլոն-11»-ը Լուսնի վրա իջեցրեց մարդկանց՝ ամերիկացի տիեզերագնացներ Նեյլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին։ Արմսթրոնգը առաջինը ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա։ Արշավախմբի երրորդ անդամ Մայքլ Քոլինզն այդ ընթացքում միայնակ ղեկավարում էր տիեզերանավը։

Տիեզերքում Քոլինզը եղել է 2 անգամ։ Առաջինը՝ 1966-ի հուլիսին, երբ 2 անգամ դուրս եկավ բաց տիեզերք։

Comment here