ԳլխավորԼուր

Մահացել է մանկավարժական համալսարանի պրոռեկտորը

Արմեն Թամրազյան

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից:

Արմեն Թամազյանը ծնվել է 1959 թվականին, 1980-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում: 1985-ից, ավարտելով ասպիրանտական կրթությունը, զբաղվել է ինչպես գիտական գործունեությամբ, այնպես էլ զբաղեցրել պաշտոններ տնտեսական ոլորտի տարբեր կազմակերպություններում:

2011 թվականից մինչ օրս Մանկավարժական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորն էր:

Դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում՝ Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի Ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում, Ֆինանսաբանկային քոլեջում և այլն: Հեղինակել է հարկային քաղաքականության և հարկային վարչարարության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ մի շարք հոդվածներ և գիտական զեկույցների թեզիսներ, ինչպես նաև «Հարկային օրենսդրության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը:

«Արմեն Թամազյանի՝ վաստակաշատ մանկավարժի, արհեստավարժ ղեկավարի, ընտանիքի հոգատար հոր հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Թամազյանների ընտանիքին՝ Արեմն Թամազյանի անժամանակ մահվան կապակցությամբ»,-նշված է գրառման մեջ:

Comment here