ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 1-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ն՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում այս գիշեր օդի ջերմաստիճանը կլինի +13-ից +15, վաղը ցերեկը՝ +16-ից +18, երեկոյան՝ +15-ից +17 աստիճան։

Comment here