ԳլխավորԼուր

Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է անձրև, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 15-ի, 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Ապրիլի 14-ին, 15-ի, 16-ի գիշերը, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-6մ/վ, ապրիլի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կնվազի 10-13 աստիճանով, 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ այժմ Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում։

Առավել մանրամասն՝ այստեղ։