ԳլխավորԼուր

Սպասվում են տեղումներ

Մայիսի 7-ին, 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի  11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 6-ի ցերեկը, 7-ին, 9-10-ը ժամանակ առ ժամանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանը մայրաքաղաքում մոտակա օրերին (ցերեկը) կլինի +17-ից +23-ի միջակայքում։

Comment here