ԳլխավորԼուր

Այսօր ու վաղը` անձրև, ամպրոպ, ձյուն ու բուք

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում
սպասվում են տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում տեղումները կլինեն ձյան տեսքով։

Առանձին շրջաններում
սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական
տեսանելիություն։