ԳլխավորԼուր

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը չի փոխվի

Հունիսի 26-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ, տեղեկացնում են  ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 26-ին կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը գիշերը եղել է 17-19, ցերեկը կլինի 28-30, երեկոյան՝ 25-27 աստիճան։