ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում եւ Արցախում հունիսի 4-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում ու Արցախում հունիսի 4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այս գիշեր +14-ից +16, վաղը ցերեկը՝ +30-ից +32, երեկոյան՝ +26-ից +28 աստիճան։

Comment here