ԳլխավորԼուր

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով, սպասվում է բուք, մառախուղ և մերկասառույց

Ձմեռ. 6 հունվարի, 2021, Երեւան

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Հանրապետության տարածքում hունվարի 17-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 18-19-ին, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, 20-ի ցերեկը և 21-ի գիշերն` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին՝ միայն լեռնային շրջաններում, իսկ 19-ից՝ բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +1-ից +3, վաղը ցերեկը՝ +5-ից +7, երեկոյան՝ +2-ից +4։

Մոտակա օրերին ամենացածր ջերմաստիճանը Երևանում կլինի հունվարի 22-ի գիշերը՝ -14-ից -16։

Comment here