ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 26-ին

Հայաստանի Հանրապետությունում մայիսի 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևանում մայիսի 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +13-ից +15, վաղը ցերեկը՝ +24-ից +26, երեկոյան՝ +20-ից +22 աստիճան։

Comment here