ԳլխավորԼուր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետությունում հունիսի 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկանում ենք Արտակագ իրավիճակների նախարարությունից։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում հունիսի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի գիշերը կլինի +16-ից +18, ցերեկը՝ +26-ից +28, երեկոյան՝ +21-ից +23 աստիճան։

Comment here