ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում հունիսի 29-ին

Հունիսի 28-ից հուլիսի 3-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 29-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում հունիսի 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այս գիշեր՝ 22-24, վաղը ցերեկը՝ 33-35, երեկոյան՝ 29-31 աստիճան։

Comment here