ԳլխավորԼուր

Արոնյանը դուրս եկավ Goldmoney Asian Rapid-ի փլեյ-օֆֆ

Լևոն Արոնյան, շախմատ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կշարունակի ելույթները Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի փլեյ-օֆֆում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի այս մրցաշարի երրորդ օրն Արոնյանը երկու պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ երեքում գրանցեց ոչ-ոքի: Նա 15 հնարավորից հավաքելով 10,5 միավոր՝ զբաղեցրեց առաջին տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Comment here