ԳլխավորԼուր

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ փոխչեմպիոն

Տիգրան Համբարձումյանն ու Վահե Սուքիասյանը

17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Վահեն 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

13-ամյա Տիգրան Համբարձումյանն էլ դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն: Նա 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր։

Համբարձումյանը 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ հաղթող  ճանաչվեց նաև շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում, որին մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 շախմատիստ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews