ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում բացվեց Օդերևութաբանության լաբորատորիան

ԵՊՀ-ում բացվեց Օդերևութաբանության լաբորատորիան

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ Օդերևութաբանության լաբորատորիայի բացման արարողությունը, հայտնում են ԵՊՀ-ից Լաբորատորիան, հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով, կծառայի որպես հետազոտական և կրթական կենտրոն, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու օդերևութաբանական կայանից ստացված մի շարք տվյալների:

Օդերևութաբանության լաբորատորիան վերանորոգվել և կահավորվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) և «Զվարթնոց» օդերևութաբանական կենտրոնի նախաձեռնությամբ: ԵՊՀ բակում տեղակայված օդերևութաբանական կայանից ստացված տվյալներն արդեն հնարավոր կլինի ուսումնասիրել նորաբաց լաբորատորիայում և տարածել ԵՊՀ բոլոր ստորաբաժանումներում:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews