«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի Անիտա Աբգարյանը։
10–ամյա Անիտան հաղթել է վրացական հայտնի մանկական երաժշտական «Ռանինա» շոուի 8-րդ եթերաշրջանում, և կանոնների համաձայն՝ նա կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»–ում։
Իսկ Ուկրաինան «Մանկական Եվրատեսիլ»-ում կներկայացնի Սոֆյա Ներսիսյանը «Մոտանկա» երգով։
Հաղթողին ընտրել են ուղիղ եթերում՝ հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում։ 6 միավոր նրան տվել է հեռուստադիտողը, 5-ը՝ ժյուրին:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։
Հայաստանը ներկայացնում է 12-ամյա Ալբերտ Արմենակյանը Brave Heart երգով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



