«Եվրատեսիլ» 70-րդ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր՝ Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը:
Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:
Առաջին կիսաեզրափակիչում ներկայացան նաև մրցույթի «Մեծ քառյակ»-ի անդամներ Գերմանիան ու Իտալիան:
«Եվրատեսիլ 2026»-ի Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում մայիսի 14-ին։
Մրցույթի եզրափակիչը մայիսի 16-ին է։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


