ԳլխավորԼուր

«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչը. Սկանդալի պատճառ դարձած Իսրայելը երկրորդն է

«Եվրատեսիլ»-ում առաջին անգամ հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչը։ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակչում Dara-ի «Bangaranga» երգը ժյուրիի և հանդիսատեսի կողմից ստացել է 516 միավոր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելը` 343 միավորով, երրորդը Ռումինիան էր` 296 միավորով։

Նշենք, որ Հայաստանը եզրափակչում հանդես չէր գալիս, քանի որ դուրս էր մնացել պայքարից երկրորդ կիսաեզրափակչում։ Երկրորդ կիսաեզրափակիչ չէին անցել նաև Վրաստանն ու Ադրբեջանը։

Մեր երկիրն այս տարի ներկայացնում էր Սիմոնը «Paloma Rumba» երգով։ «Եվրատեսիլ 2026»-ն անցկացվում էր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, եզրափակիչը մայիսի 16-ին էր։

Հավելենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշում կայացրեց թույլատրել Իսրայելին մասնակցել մրցույթին։ Այդ պատճառով Իսպանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները և Սլովենիան հրաժարվեցին մասնակցել «Եվրատեսիլ 2026» -ին. նրանք դեմ էին Իսրայելի մասնակցությանը այդ երկրի՝ Գազայում ու Լիբանանանում ռազմական գործողությունների պատճառաով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews