Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի Հորմոզգան նահանգում ավերվել է «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը, զոհեր ու վիրավորներ կան, հայտնում է «Tasnim» գործակալությունը։
«Մինաբ քաղաքի տարրական դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվն աճում է և հասել է 51-ի, ևս 60-ը վիրավոր են», — ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանի տարբեր քաղաքներին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին ու ԱՄՆ-ի ռազմաբազաներին ու ռազմական օբյեկտներին Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄէ-ում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Հորդանանում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



