Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը: Կառավարությունը 40-օրյա սուգ է հայտարարել։ Տեղական «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զոհվել են գերագույն առաջնորդի ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ նրա դուստրը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանի տարբեր քաղաքներին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին ու ԱՄՆ-ի ռազմաբազաներին ու ռազմական օբյեկտներին Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄէ-ում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Հորդանանում։
Իրանական Կարմիր մահիկը փետրվարի 28-ի երեկոյան հայտնել է, որ առնվազն 201 մարդ է զոհվել և 747-ը տուժել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



