Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, նշված է ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում։
«ՀՀ քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում և Իսրայելում, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին»,– նշել է ԱԳՆ–ն։
Գերատեսչությունը թեժ գծի հեռախոսահամարներ է հրապարակել
- Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927:
- Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp),
- Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանի տարբեր քաղաքներին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին ու ԱՄՆ-ի ռազմաբազաներին ու ռազմական օբյեկտներին Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄէ-ում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Հորդանանում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



