ԳլխավորԼուր

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը` առողջական վիճակից ելնելով և ընդառաջ գնալով Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հորդորին։

Այդ մասին նա ասաց Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Այս 2 օրը զրույցներ ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ։ Նրա կինն ու քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, որ նա այնտեղ վատ չզգա մեզ համար և ավելի ուժեղ լինի։ Մենք նրանց խոստացել ենք դադարեցնել հացադուլը»,–ասաց Թանդիլյանը։

Նա հավելեց, որ թիմով որոշել են անցնել գործողությունների ակտիվ փուլի, քանի որ եթե հայ մարդը Բաքվի բանտում է, հայ ժողովուրդը չպետք է լինի թմբիրի մեջ։

Մանե Թանդիլյանը Երևանի Ազատության հրապարակում հացադուլ է սկսել մարտի 1–ից` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews