ԳլխավորԼուր

Հացադուլ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով

Մինաս Մարտիրոսյան

Գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ ֆեյսբուքյան էջում նշելով, որ այն կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական տա։

«Այս պահից սկսած գտնվում եմ հացադուլի մեջ, մինչև այն պահը, երբ ազգադավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա….

Չի կարելի խեղաթյուրել երեխայի հոգեբանությունը, քանզի երեխաները վաղվա Հայոց պետականության կերտողներն են, իսկ Արայիկի նմանները դժվար հասկանան այդ պարզագույն օրինաչափությունը, Արայիկին վաղուց կուրացրել է հարմարավետ աթոռների գրկաբաց կոմֆորտը…….

Լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են հայոց կրթօջախներում սեռական դաստիարակություն դասավանդում մեր անաղարտ երեխաներին, լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են մոռացության թանգարան ուղարկում Հայոց Եկեղեցու պատմության առարկան և փոխարենը ներառում թուրքահպատակ կրթական չափորոշիչներ», մասնավորապես նշված է գրառման մեջ։

 

Comment here