ԳլխավորԼուր

Նախարարը նշեց, որ ռեկտորների հետ հանդիպումից հետո կհստակեցվի, թե ուսանողներն ինչպես եւ երբ կսկսեն ուստարին

Այժմ ես գնում եմ ռեկտորների հետ հանդիպման, որից հետո հաշվի առնելով նաեւ նրանց առաջարկությունները՝ մենք մի փաստաթուղթ կձեւավորենք, որը վաղը կամ օգոստոսի 17-ին պարետատանը կքննարկենք ու տեղյակ կպահենք, այս մասին այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պատասխանելով հարցին, թե ուսանողները երբ եւ ինչպես են սկսելու ուսումնական տարին։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են պահպանվելու հակահամաճարակային կանոնները դպրոցներում, եթե մի դասարանում մինչեւ 30 աշակերտներ կան, նախարարը նշել է, որ դասացուցակն այնպես են կազմելու, որ շատ երեխաներ միաժամանակ մի տեղում չլինեն, ինչպես նաեւ կիսելու են դասարանները։

Համաճարակային վիճակի ներկա տեմպերի պահպանման դեպքում նախարարը վստահեցրեց, որ դպրոցներում դասերը կսկսվեն ինչպես նախատեսված է՝ սեպտեմբերի 15-ին։

Comment here